չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Հուզիչ էր իմանալ, որ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի տատիկը հայուհի էր․ Աննա Հակոբյան

Հուզիչ էր իմանալ, որ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի տատիկը հայուհի էր․ Աննա Հակոբյան

Հյուրընկալել եմ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին՝ համարձակ, հայրենասեր ու շատ նպատակասլաց մի կնոջ, ում անցած ուղին, գործունեությունն ու ծրագրերը ոգևորում և հիացնում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

Նա նշել է, որ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի տատիկը հայուհի է:

Հակոբյանը, մասնավորապես, գրել է. «Առանձնակի հուզիչ էր իմանալ, որ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի տատիկը՝ Եղիսաբեթը, հայուհի էր․ 1915 թվականի Հայոց ցեղասպանության օրերին Զեյթունից գաղթել է Դեր Զոր և այնտեղ հանդիպել իր ապագա ամուսնուն։

Քուվեյթի արքայադուստրը ջերմությամբ էր հիշում տատիկին՝ հավելելով, որ նա մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքում և անընդհատ հորդորել է չհանձնվել ու պայքարել հանուն նպատակների»։

  • Կիսվել: