ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հունվարի 11-12-ը Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտն մարզերում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Հունվարի 11-12-ը Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտն մարզերում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Հունվարի 11-12-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Մարտունի, Ծաղկաձոր, Աշտարակ քաղաքներում, Հարթավան, Լեռնանցք, Կարճաղբյուր, Մեղրաձոր գյուղերում և Մեծ Մասրիկ-Կուտական ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

  • Կիսվել: