երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Հունիսի 1-ը մետրոպոլիտենում. տոն, ժպիտներ և մուլտհերոսներ

Հունիսի 1-ը մետրոպոլիտենում. տոն, ժպիտներ և մուլտհերոսներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանում նշվեց տոնական տրամադրությամբ. տոնական մթնոլորտ էր նաև Երևանի մետրոպոլիտենում։
 
Հունիսի 1-ին Մետրոպոլիտենը և Արհմիությունը հյուրընկալեցին փոքրիկների՝ տոնն առանձնահատուկ հիշարժան դարձնելու համար։
 
Միջոցառումը մեկնարկեց «Բարեկամություն» կայարանից, որտեղ երեխաներին դիմավորեցին սիրված մուլտհերոսները։
 
Բարձր տրամադրությամբ ու ժպիտներով ՝ փոքրիկ ուղևորները գնացքով շարժվեցին դեպի «Հանրապետության հրապարակ» կայարանը։
 
Մինչ կմեկնարկեր միջոցառումը, մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորեց փոքրիկներին և իր խոսքում կարևորեց երեխաների պաշտպանված մանկությունն ու նրանց նկատմամբ մեծերի հոգատար վերաբերմունքը։
 
Մուլտհերոսների ուղեկցությամբ երեխաները վայելեցին միջոցառման ողջ ընթացքը՝ խաղեր, երաժշտություն, ֆոտոշարք և ամենակարևորը՝ ջերմություն և անմոռանալի, սիրուն ակնթարթներ։
Ավարտը խորհրդանշական էր. բալիկները միասին դեպի երկինք բաց թողեցին՝ նպատակներ, երազանքներ ու խաղաղության խորհրդանշող սպիտակ փուչիկներ....
 

  • Կիսվել: