երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Հրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը

Հրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցի տներից մեկի բակում փայտ է այրվում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել է կրակի տարածումը․ հրդեհը մեկուսացվել է և ամբողջությամբ մարվել։  

Այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր և Նոր Արեշ 8-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում՝ կենցաղային իրեր։

  • Կիսվել: