շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Հռոմի պապի հայաստանյան այցը կազմակերպելիս խոշոր վատնումներ են արվել. ներգրավված են մշնախի նախկին պաշտոնյաներ

Հռոմի պապի հայաստանյան այցը կազմակերպելիս խոշոր վատնումներ են արվել. ներգրավված են մշնախի նախկին պաշտոնյաներ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ մշակույթի նախարարության նախկին պաշտոնատար անձինք խոշորածավալ վատնումներ են թույլ տվել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի 2016 թվականի հայաստանյան այցը կազմակերպելու գործընթացում:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնաբերված վատնումների վերաբերյալ հաղորդագրություն տարածեց՝ չնշելով սակայն, որ խոսքը վերաբերում է Հռոմի պապի այցի կազմակերպմանը: Ըստ հաղորդագրության՝ ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ այցը կազմակերպելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 576 մլն. դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է մի ՍՊԸ-ի (անուն չի նշվում), կնքվել նվիրաբերության պայմանագիր: Այս ընկերությունն էլ, ընդհանուր 16.3 մլն դրամ արժեքով ձեռք է բերել կարմիր գորգ, շապիկ, անձրևանոց, պոլիէթիլենային թաղանթ։

Դատախազությունը պարզել է նաեւ, որ կատարվել են 22 մլն դրամի արգելապատնեշների պատրաստման աշխատանքներ։ Բացի այդ, ՍՊԸ-ի կողմից նաեւ ներկայացվել են փաստաբանական ծառայությունների ծախսեր, սակայն չի հիմնավորվել դրանց կապը Հռոմի պապի այցի հետ: Նշենք, որ Հռոմի պապը Հայաստան էր ժամանել 2016 թվականի ամռանը, իսկ այդ ժամանակ Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հասմիկ Պողոսյանը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

  • Կիսվել: