չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի վագոն–տնակներից մեկում

Հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի վագոն–տնակներից մեկում

Հունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ Այրվել են վագոն-տնակի (50 քմ) փայտե կառուցատարրերը։

  • Կիսվել: