երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հրդեհի ահազանգ Արմավիրի մարզի ռեստորաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհի ահազանգ Արմավիրի մարզի ռեստորաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Նոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին։

  • Կիսվել: