շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հրդեհ Արեգնադեմ գյուղում

Հրդեհ Արեգնադեմ գյուղում

Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:25-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգնադեմ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում (մոտ 25 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել են գույք, կենցաղային իրեր և ջերմահարվել է հյուրասենյակը:

  • Կիսվել: