չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հրազդանում 30-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Հրազդանում 30-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 12 շենքի մոտ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Պ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Նելլի Վ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: