Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ:
Հուները մաքրվում են շրջակա միջավայրը առողջ պահելու, հնարավոր հեղեղները կանխելու և քաղաքում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար: