շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Հրազդան» բժշկական կենտրոնի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է սուր կտրող, ծակող առարկայից ստացած հետքերով տղամարդու մարմին

«Հրազդան» բժշկական կենտրոնի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է սուր կտրող, ծակող առարկայից ստացած հետքերով տղամարդու մարմին

Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու պարեկները «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի մոտ հայտնաբերել են «Mazda 3» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կրծքավանդակի հատվածում կա սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետք։Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։Պարեկները սահմանազատել են տարածքը։Դեպքի վայրում աշխատել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը 35-ամյա Աղասի Ա․-ն է։

Այս պահին ոստիկանները, պարեկներն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարող անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք սուր կտրող, ծակող առարկան հայտնաբերելու, ինչպես նաև «Mazda 3»-ի սեփականատիրոջ ինքնությունը ճշտելու ուղղությամբ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով օպերատիվ ճանապարհներով իրավապահները պարզել են դեպքի վայրը։ 

Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում։

  • Կիսվել: