Հո ամեն մեկը չունի շքեղ պայմաններում ինքնամեկուսացվելու հնարավորություն. Պետրոսյան
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ մեր երկրի դժբախտությունը կորոնավիրուսի թեմայով հրճվանքով ու ժպտադեմ խոսելն է:
Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով վարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակին:
Պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Կորոնավիրուսի թեմայով՝ հրճվանքով, ժպտադեմ...
Ահա մեր երկրի դժբախտությունը...
Ու ոչ մի խոսք այն մասին, թե ինչպես, ինչով են գոյատևելու իրենց տներում պատսպարված անաշխատանք մարդիկ...
Հո ամեն մեկը չունի շքեղ պայմաններում ինքնամեկուսացվելու հնարավորություն...»։