շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Հլը հել, արա´». լարված իրավիճակ, կաթվածահար երթևեկություն Նաիրի Զարյան փողոցում (տեսանյութ)

«Հլը հել, արա´». լարված իրավիճակ, կաթվածահար երթևեկություն Նաիրի Զարյան փողոցում (տեսանյութ)

Նաիրի Զարյան փողոցում այսօր լարված իրավիճակ էր․ Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15 Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները փակել էին գլխավոր փողոցը, քաղաքացիները պահանջում էին այն բացել։ Այդ պահին տարածքում ոստիկաններ չկային։

Բնակիչերը բողոքում են շենքերի հարևանությամբ կառուցվող բարձրահարկի շինարարությունից։ Առավոտյան էլ Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ էին բողոքի ակցիա իրականացրել` պնդելով, որ 2023 թվականին Տիգրան Ավինյանն իրենց խոստումներ է տվել և չի կատարել դրանք։

Ակցիայի մասնակից երեք անձ ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Նաիրի Զարյան փողոցում բողոքի ակցիա էին իրականացնում Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները: Այդ ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ակցիայի մասնակցի և վարորդներից մեկի միջև։ Ակցիայի մասնակիցները փակել էին ճանապարհը, և մի մեքենա բարձրացավ մայթի վրա, որպեսզի այդ տարբերակով կարողանա անցնել։ Ակցիայի մասնակիցներից մեկը կոտրեց մեքենայի դիմապակին ու հարվածեց վարորդին։ Ակցիայի մասնակիցը պնդում էր, որ նա փորձում էր մեքենան վարել իր ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: