Հիանալի հնարավորություն ուսանողների և սկսնակ մասնագետների համար․ INKOPMASS 2025
Ֆիլիպ Մորրիս Արմենիան և PMI Science գիտահետազոտական կենտրոնը մեկնարկել են INKOMPASS 2025 վարձատրվող փորձնակության ծրագիրը։ Սա բացառիկ հնարավորություն է սկսնակ մասնագետների և համալսարանական կրթության վերջին կուրսի ուսանողների համար՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու բազմամշակույթ միջավայրում, աշխատելու իրական նախագծերի շրջանակներում՝ համագործակցելով ոլորտի լավագույն փորձագետների հետ։
INKOMPASS փորձնակության ծրագրին կարող են դիմել համալսարանում ավարտական կուրսի ուսանողները կամ վերջին երկու տարիների ընթացքում բուհն ավարտած սկսնակ մասնագետները, ովքեր լավ տիրապետում են անգլերեն լեզվին, ցանկանում են զարգանալ ու իրենց ներուժն օգտագործել որպես մեծ միջազգային թիմի անդամ։
Ծրագրի մասնակից դառնալու համար դիմորդները պետք է դիմում ներկայացնեն և անցնեն առցանց թեստը։ Այն հաջողությամբ ավարտելու դեպքում, ընկերության սահմանած պահանջներին համապատասխանող դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 20-ը։
INKOMPASS վարձատրվող փորձնակության ծրագիրն առաջարկում է դիմորդներին փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններում՝
- Իրավաբանություն
- Մարքեթինգ
- Ֆինանսներ և հաշվապահություն
- Փորձարարական ինժեներիա
- Նորարարությունների կառավարում
- Նախագծերի կառավարում
- Պլանավորում և Նախագծեր
- Արհեստական բանականություն և մաթեմատիկա
- Տվյալագիտություն
- Տվյալների Վերլուծություն
- Տվյալների ինտեգրացիա
Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության մասին
Ֆիլիպ Մորրիս Արմենիան աշխարհի առաջատար միջազգային ծխախոտային ընկերություններից մեկի՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի դուստր ընկերությունն է: Հայաստանում 30-ից ավել տարվա գործունեության ընթացքում ՖՄԱ-ն հարստացրել է հայկական բիզնես մշակույթը թափանցիկ բիզնես քաղաքականությամբ, ներառական և հավասարակշռված աշխատանքային միջավայրով և հայ հասարակության մարտահրավերներին արձագանքելու հաջողված փորձով:
Ընկերությունն արժանացել է Լավագույն Գործատու 2025 հավաստագրին միջազգային «Top Employers Institute»-ի կողմից։ 2022 թվականին «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» դարձավ Հայաստանում առաջին և միակ ընկերությունը, որ ստացել է «Հավասար վարձատրության» միջազգային հավաստագիրը։ Ընդգծելով գործող մեխանիզմների արդյունավետությունը աշխատավայրում կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ապահովելու և գենդերային հավասարակշռված միջավայր ստեղծելու առումով։ Ընկերությունը ձգտում է ստեղծել ներառական մշակույթ, որտեղ խրախուսվում են խնդիրների լուծման նորարարական մոտեցումները, իսկ գործընկերներն աջակցում են միմյանց:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 041 44 80 28 կամ 055 70 20 57
Ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ: