ՀՀԿ ներկայացուցիչները ցավակցել են Իրանի ժողովրդին
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, որտեղ բացվել է ցավակցական գիրք՝ ի հիշատակ Շահիդ ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի:
Կուսակցության ներկայացուցիչներն իրենց խորին ցավակցությունն են հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը՝ նշելով, որ այս դժվարին օրերին հայ ժողովուրդը կիսում է Իրանի եղբայրական ժողովրդի ցավն ու վիշտը: Աջակցության և համակրանքի ջերմ խոսքերով գրառումը թողնվել է ցավակցական գրքում: