ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ՝ ընդգծելով առաքելության հաստատակամությունը տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը նպաստելու հարցում։
Այս մասին ասված է Եվրամիության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը խաղաղ և ուրախ Զատիկ է մաղթում բոլոր ընկերներին և գործընկերներին։ Մենք հաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Շնորհավոր Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը»,- ասված է գրառման մեջ։