ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հորդորել է ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին
ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայություններին, ներկայացրեց մի շարք գործնական խորհուրդներ ամառային ուղևորությունների վերաբերյալ, հորդորեց ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին և հիշեցրեց Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին։
Այս մասին հայտնում են դեսպանությունից։