շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները ԵՏՀ-ում ներկայացրել են ազգային «միասնական պատուհանի» աշխատանքը

ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները ԵՏՀ-ում ներկայացրել են ազգային «միասնական պատուհանի» աշխատանքը

ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը ընդունել է ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը, քննարկվել են ազգային «միասնական պատուհանի» աշխատանքը, հայտնում են ԵՏՀ-ից:

«Հայ գործընկերներն առցանց ցուցադրեցին ազգային միասնական պատուհանի աշխատանքը՝ ցույց տալով «հաճախորդային ուղին» ապրանքների արտահանման և տարանցման ձևակերպման, թույլատրման փաստաթղթերի ստացման, անհրաժեշտ վճարումների վճարման ժամանակ»,-ասված է ԵՏՀ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հանդիպմանը մասնակցել են նաև «մեկ պատուհան» համակարգի ռուսական արտահանման Կենտրոն – օպերատորի ներկայացուցիչները, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Ռուսլան Դավիդովը նշել է, որ հանձնաժողովի առջև ծառացած առանցքային խնդիրներից մեկը ԵԱՏՄ պետությունների կողմից ազգային լիազոր մարմինների կողմից տրվող փաստաթղթերի փոխադարձ օգտագործման ապահովումն է, այդ թվում՝ այն հնարավորությունների հիման վրա, որոնք տրամադրում են միասնական պատուհանների ծառայությունները:

Հայաստանի միասնական պատուհանը միավորում է 17 գերատեսչություններ և շահագրգիռ անձանց տրամադրում է ավելի քան 30 պետական ծառայությունների անվճար հասանելիություն: Հարթակի ադմինիստրատորը ՀՀ ՊԵԿ-ն է, հարթակը գործում է 2014 թվականից:

 

  • Կիսվել: