ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ
Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։
Դեսպանության հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները /Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե/՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով»։
Դեսպանության հետ կապ հաստատելու համար կոնտակտներ են.
Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,
+393423382875, +393442451433
Էլ. հասցե՝ [email protected]։