շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՀ-ից տարբեր ուղղություններով չվերթները դառնում են ավելի հաճախակի

ՀՀ-ից տարբեր ուղղություններով չվերթները դառնում են ավելի հաճախակի

FlyOne Armenia-ն մարտի 31-ից մեկնարկում է չվերթներ դեպի գերմանական Քյոլն՝ շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

՛՛Աէրոֆլոտը՛՛ Մոսկվայի և Երևանի միջև թռիչքների հաճախականությունը կավելացնի շաբաթական մինև 42-ի: Ապրիլի 18-ից ներդրվում է նոր՝ երեկոյան su1862/1863 չվերթը, ինչը ավիաընկերությանը թույլ կտա այդ ուղղությամբ իրականացնել օրական մինչև 5 չվերթ: Հունիսի 30-ից կավելացվի ևս մեկ սու1864/1865 չվերթ, թռիչքների հաճախականությունը կհասնի օրական 6 չվերթի:

Էմիրաթական աիր Arabia լոուքոսթերն էլ հունիսի 1-ից չվերթներ է սկսում Երևանի և Աբու Դաբիի միջև: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 6 անգամ՝ ամեն օր, բացի երեքշաբթի օրերից: Միակողմանի տոմսի արժեքը սկսվում է 63 դոլարից: Ներկայումս ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում Շարժայից Երևան:

  • Կիսվել: