երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ևս անցել է առցանց ուսուցման

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ևս անցել է առցանց ուսուցման

ՀՖԿՍՊԻ-ն ևս անցել է առցանց ուսուցման:

«Ելնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ուսումնական կիսամյակի հնարավոր երկարացումից խուսափելու և բաց թողնված դասերի կուտակումը ու դրանց հավելյալ լրացումը կրճատելու նպատակով սկսել է ուսումնական գործընթացի առցանց կազմակերպումը։
 
Մինչև հանրապետությունում արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, բուհի դասախոսներն ուսանողներին էլեկտրոնային փոստով կուղարկեն տեսական դասընթացների նյութերը՝ գրականության ցանկով և քննարկվող թեմայի առանցքային հարցերով, ինչպես նաև գործնական դասընթացների նյութերը և առաջադրանքները: Ուսումնական պրոցեսի համար բուհը կօգտագործի նաև «Zoom» ծրագիրը և ֆեյսբուքյան հարթակը։ Նյութերն ուսանողներին կտրամադրվեն ըստ դասացուցակի:
 
ՀՖԿՍՊԻ-ի ղեկավարությունն ուսանողներին կոչ է արել ցուցաբերել պատասխանատվություն, համախմբվածություն, կանոնավոր (առնվազն օրը մեկ անգամ) ստուգել էլեկտրոնային փոստերը և բարեխղճորեն կատարել դասախոսների ուղարկած հանձնարարությունները»,- ասված է ՀՖԿՍՊԻ-ի ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: