ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
՛՛Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժից, որը տեղի է ունեցել Մյանմայում, Թաիլանդում և հարևան երկրներում՝ խլելով մարդկային կյանքեր:
Աղոթում ենք բոլոր տուժածների համար և ցանկանում ենք շուտափույթ հաղթահարել այս աղետի հետևանքները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյանմարում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան բազմաթիվ զոհեր, փլուզումներ և ավերածություններ: