չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր

Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկատվություն են փոխանակել այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ:

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել այն փաստը, որ չինական կողմը շարունակաբար կիսվում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իր լավագույն փորձով:

Նա կարևորել է Չինաստանի կողմից համավարակի դեմ պայքարի վերաբերյալ գիտելիքի առցանց տեղեկատվական հարթակի ստեղծումը (Knowledge Center for China’s Experiences in Response to COVID-19, https://covid19.alliancebrh.com), ինչպես նաև ՉԺՀ Ճըծյանգ նահանգի առաջին բժշկական համալսարանական հիվանդանոցի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և բուժման մասին ձեռնարկի կազմումը, որի վերաբերյալ տեղեկատվությունը վերջին շրջանում փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:

  • Կիսվել: