Հայտնի է՝ ով է նշանակվելու է ՊՆ մամուլի խոսնակ
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ է նշանակվելու «Հայ զինվոր» թերթի նախկին լրագրող, մայոր Շուշան Ստեփանյանը: Այս մասին InfoPort.am-ին ասացին ՊՆ-ի իր աղբյուրները:
ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր հերթին պաշտոն կստանա Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և կզբաղեցնի համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի պաշտոնը:
Պաշտոնից ազատվելուց հետո Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքաչյուր զինվորին եւ սպային, որ լիազորված եմ եղել եւ պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:
Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: