կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հայտնի է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը

Հայտնի է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչների այրվելն էր։ Այս մասին հայտարարել է Թեհրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է rg.ru-ն։

«Պատճառը շարժիչների հրդեհն էր եւ ինքնաթիռը վերահսկելու՝ օդաչուի անջաջող փորձը, ինչն էլ հանգեցրել է կործանման»,- ասել է  նա։

Հիշեցնենք, որ ուկրաինական Boeing 737-8KV ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին, թռիչքից անմիջապես հետո, Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում։ Մահացել են ինքնաթիռում գտնվող 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամը։

  • Կիսվել: