ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայտնի է այսօր կայանալիք Ջահերով երթի երթուղին

Հայտնի է այսօր կայանալիք Ջահերով երթի երթուղին

Ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։

Հանրապետության հրապարակում միջոցառման մեկնարկից հետո երթը կշարժվի Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին մասնակցել ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների պայքարի կազմակերպված ավանդական Ջահերով երթին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: