Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մեդոն քաղաքում
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մեդոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։
Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մեդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ներկա էին նաև ֆրանսահայ կառույցների, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև ծաղկեպսակներ են զետեղել Մեդոնի՝ Արարատ լեռը պատկերող հայկական հուշակոթողի առջև, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը: