շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայկական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոգադիշոյում

Հայկական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոգադիշոյում

09.10.2019 թվականին ժամը 11:20 (UTC) ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

  • Կիսվել: