Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին. ՏԿԵՆ
14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։
«Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում, Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել էր էներգահամակարգից։


