շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայերենի անվճար դասեր՝ ՀՀ-ում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար

Հայերենի անվճար դասեր՝ ՀՀ-ում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում Big Mind ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար:

Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․

  • հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին,
  • հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման,
  • արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, որոնք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն լեզվական ադապտացիայի խնդիր։

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը:

  • Կիսվել: