Հայաստանը ռուսաստանցիների շրջանում սիրված զբոսաշրջային վայր է. ռուս նախարար
Զբոսաշրջային փոխադարձ հոսքերի ծավալների մեծացման խնդիրը կարող է խթան դառնալ ռուս-հայկական համագործակցության ամրապնդման համար։ Այս մասին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանը ռուսաստանցիների շրջանում սիրված զբոսաշրջային վայր է։ Մեր քաղաքացիներն ավելի ակտիվ են մեկնում հանրապետություն, քան այլ օտարերկրացիներ։ 2024 թվականին գրանցվել է ռուսաստանցիների մոտ 1 միլիոն այցություն դեպի հանրապետություն, սա Հայաստան այցելած բոլոր զբոսաշրջիկների 40 տոկոսն է: Մեր երկրների միջև լավ զարգացած օդային հաղորդակցություն կա՝ շաբաթական մոտ 100 չվերթ՝ 12 երթուղիներով»: