չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Հայաստանում ծնելիությունը նվազել է

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Այս տարի նվազել է ծնունդների թիվը՝ 7.4%։

2025թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ծնվել է 12.096 երեխա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը 13.067 էր։

Նվազել է նաև մահերի թիվը՝ 11.123 հոգի՝ նախորդ տարվա 11.156-ի փոխարեն։

Միաժամանակ, նվազել է բնակչության բնական աճը՝ ծնվածների ու մահացածների թվի տարբերությունը։ Այս տարի այն 973 էր, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1.911։

  • Կիսվել: