հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Հայաստանում մեկ շաբաթում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Հայաստանում մեկ շաբաթում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից՝ նշելով, որ սեյսմոլոգիական ցանցի կողմից նշված ժամանակահատվածում տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել։

Օգոստոսի 14-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Օգոստոսի 19-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Տարածաշրջանից դուրս՝ 6.0 և ավելի մագնիտուդով, գրանցվել է երեք երկրաշարժ։

Օգոստոսի 14-ին Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Լաբուան Բաջո քաղաքից 161 կմ հյուսիս-արևելք, գրանցվել է 7.7 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել է 6.1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ։ Տեղեկություններ են հաղորդվել զոհերի և ավերածությունների մասին։

Օգոստոսի 15-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզում՝ Պերկուտ քաղաքից 70 կմ հարավ-արևելք, գրանցվել է 6.9 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Օգոստոսի 16-ին Վանուատուում՝ Պորտ-Օրլիից 56 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

  • Կիսվել: