երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված 1000 թեստ կա․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված 1000 թեստ կա․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված 1000 թեստ կա, հաջորդ շաբաթվա մեջ մոտ 2 հազարն էլ կբերվի: Այս մասին այսօր՝ մարտի մեկւբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց առոողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դա նվիրատվություն է միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասաց նախարարը և հավելեց, որ թեստերի ձեռքբերման մի քանի ուղղություններ ևս քննարկվում են։

«Թեստերի ձեռքբերման մի քանի ուղղություններ ևս քննարկվում են, մասնավորապես, Չինաստանը և Անգլիան: Այս պահին, այդ ուղղությամբ որևէ խնդիր չունենք»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ ընթացիկ տարվա հունվարի 2-ից առողջապահական համակարգը տիտանական աշխատանք է կատարել և կատարում: Մասնագետները, պատասխանատուները պատշաճ կարգով կատարում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

 

  • Կիսվել: