չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 424 դեպք

Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 424 դեպք

Հայաստանում մարտի 29-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված  424 դեպք։ Այսպիսով երեկվա հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 52-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 30 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 391 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 2054 դեպքում։ Մահվան ելքով 3 դեպք կա։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուշ գիշերն տեղեկացրեց, որ  Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահվան դեպք է գրանցվել՝  55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ 

Հիշեցնենք՝  Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն։ Որոշում է կայացվել մարտի 24-ից մեկ շաբաթով սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժը, դադարեցնել միջմարզային, մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը։ 

 

  • Կիսվել: