Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 4-ով․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվը 194 է, որոնցից 2-ն ապաքինվել և դուրս են գրվել:
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն արտակարդ գրություն է հայտարարվել։