Հայաստանում կաթոլիկ եկեղեցու սրբի արձան կկանգնեցվի
Մինչ Հատիս լեռան գագաթին Հիսուսին ներկայացնող արձանի շուրջ քննարկումները շարունակվում են, Լիբանանից օրերս ցամաքային ճանապարհով Հայաստան բերվեց կաթոլիկ եկեղեցու սուրբ, նշանավոր վանական Սուրբ Շարբելի արձանը, գրում է arevelk.am-ը:
Համաքրիստոնեական սրբին խորհրդանշող արձանը դրվելու է Հայաստանում, բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Ցամաքային փոխադրումը տեւել է յոթ օր:
Արձանի տեղադրման շուրջ սոցիալական ցանցերում քննարկումներ են ընթանում. շատերը տարակուսում են, թե ի՞նչ կապ ունի լիբանանյան ծագումով մարոնի սուրբը Հայաստանի հետ, եւ ո՞վ է նրա արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակը:
«Արեւելք»-ի տեղեկություններով տասը մետրանոց արձանը տեղադրվելու է Եղվարդի շրջանում, եւ այն լինելու է Կովկասում Սուրբ Շարբելի առաջին ուխտավայրը:
Սուրբ Շարբելի բազմաթիվ ուխտավայրեր կան Լիբանանում, Վատիկանում եւ կաթոլիկ հավատքի այլ բնակավայրերում: Շուտով Սիդնեյում բացվելու է Լիբանանից հետո աշխարհում ամենամեծ սուրբշարբելյան ուխտավայրը: Սուրբ Շարբելի սրբատեղիները ուխտավայրեր են դառնում ոչ միայն կաթոլիկների, այլեւ՝ մյուս դավանանքների տեր հավատացյալների համար: Ուխտավայրերում կարելի է հանդիպել նույնիսկ իսլամադավանների, որոնք հավատում են Սուրբ Շարբելի հրաշագործություններին եւ ուխտի գնում նրա անվան սրբավայրեր:
Լիբանանցի մի խումբ գործարարներ որոշել են համակաթոլիկյան պաշտամունքի արժանացած սրբի արձանը տեղադրել նաեւ Հայաստանում եւ հանդես են եկել նախաձեռնությամբ:
Նախաձեռնությունը ողջունել են Հայաստանում կաթողիկե եկեղեցին եւ Լիբանանի մարոնիական ղեկավարությունը, ընտրվել եւ օրհնվել է վայրը, նրանց հովանավորությամբ էլ կատարվելու է արձանի եւ դրան կից ուխտավայրի բացումը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:


