Հայաստանն ընդգրկվել է այն երկրների թոփ-5-ում, որտեղ ռուսները նախընտրել են քաղաքացիություն և կացության թույլտվություն ստանալ 2025-ին
2025 թվականի 11 ամիսների ընթացքում ավելի քան 97 հազար ռուսաստանցիներ քաղաքացիություն կամ կացության իրավունք են ստացել այլ պետություններում, ինչը 12 հազարով պակաս է, քան 2024 թվականին: Այս մասին հայտնել են Ռուաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից:
՛՛Դիտարկվող ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիներն առավելապես տեղեկացրել են քաղաքացիություն ձեռք բերելու և Գերմանիայում, Իսրայելում, Իսպանիայում, Հայաստանում և ԱՄՆ-ում կացության կարգավիճակ ստանալու մասին՛՛, - ասված Է հաղորդագրության մեջ:



