երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Հայաստանից ՌԴ մեկնած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱԳՆ-ն հաստատում է

Հայաստանից ՌԴ մեկնած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱԳՆ-ն հաստատում է

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- գրել է խոսնակը։

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ: Նա 25 տարեկան երիտասարդ է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա հետ շփում ունեցողների մեկուսացումը շարունակվում է: Հայտնի է, որ Հայաստանում նա շփվել է կորոնավիրուսով վարակված հարազատների հետ:

  • Կիսվել: