երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարություն է տարածել․

Հարգելի՛ բաժանորդներ,

Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:

Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ:  Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝

 

պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝ http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),

փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,

էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին:

Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:

Առո՛ղջ եղեք:

  • Կիսվել: