ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«ՀայաՔվե» նախաձեռնությունը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ցավակցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
 
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի և ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով:
 
Մհերն իր հանրային և պատգամավորական գործունեության ամբողջ ընթացքում իրեն դրսևորել է որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի:
 
«ՀայաՔվեն» վշտակցում է Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, նրա մերձավորներին և գործընկերներին:
 
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորը զոհվել է ավտովթարի հետևանքով:

  • Կիսվել: