Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ծառայողական ավտոմեքենաներից օգտվելո՞ւ է։
Ղուկասյանը պատասխանեց, որ նախկինում էլ իր մեքենաներն է օգտագործել։ «Հավանաբար, ես կլինեմ զրահապատ մեքենայով, էնքան ժամանակ, մինչև 2007թ-ի սպանության փորձն ու սպանությունները չբացահայտվեն»։
Հարցին, թե ՔՊ-ական կադրերին քաղաքապետարանում կպահի՞՝ պատասխանեց. «Անպայման, եթե լավ աշխատող լինեն, կպահեմ»։
Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին: