երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Հատուկ դիմակներ՝ սահմանային վերահսկողություն իրականացնողների համար

Հատուկ դիմակներ՝ սահմանային վերահսկողություն իրականացնողների համար

«Վերջին օրերին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և տեսչական մարմինները բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ են ստանում՝ որոնցում քաղաքացիները իրենց պատրասկակամությունն են հայտնում որևէ կերպ աջակցել իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՊԾ պաշտոնական կայքից։

Այսօր «Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերության տնօրեն Արեգ Սահակյանը Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին է նվիրել հատուկ դիմակներ՝ սահմանային վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների աշխատակիցներին տրամադրելու համար։

Դիմակները փոխանցվել են Առողջապահական և աշխատանքի, ինչպես նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմիններին»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: