շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Մասնավորապես, համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթական ծրագրերին և այլ մասնագիտությունների:

Ընդհանուր առմամբ 2025-2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3118 տեղ, որից 2108-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ըստ հիմնավորման՝ 2024-2025 ուստարվա բուհերի՝ պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2096 տեղերից 1264-ը, իսկ 2025-2026 ուստարվա համար՝ 2108 տեղերից 1273-ը՝ հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին:

 

  • Կիսվել: