Հաստատվել են առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների և մասնագիտացումների կազմակերպման սկզբունքներն ու ցանկերը
Հետբուհական բժշկական կրթությունը համաշխարհային առողջապահական փորձին համահունչ դարձնելու նպատակով հաստատվել են առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների կազմակերպման սկզբունքները և ցանկերը:
Սահմանվել են առողջապահության ոլորտի մասնագետների կրթության կազմակերպման դրույթները, որոնք վերաբերում են մասնավորապես, կլինիկական օրդինատուրային (ռեզիդենտուրային), նեղ և լրացուցիչ մասնագիտացմանը:
Կանոնակարգվել և հստակեցվել են հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների սահմանումները:
Հիմնական մասնագիտությունների համար սահմանվել են նեղ մասնագիտացումներ:
Ներառվել են նաև միջին մասնագիտական կրթություն ունեցող բուժաշխատողների մասնագիտական գործունեության վերաբերյալ դրույթներ:
Հստակեցվել են մինչ այժմ գործող մասնագիտությունների ցանկերին համապատասխան մասնագիտություն ստացած այն ավագ բուժաշխատողների վերաբերյալ կարգավորումները, որոնք մասնագիտական կրթություն ստացել են մինչև այս հրամանի ուժի մեջ մտնելը:
Մասնավորապես, բոլոր մասնագիտությունները համարվելու են հիմնական մասնագիտություն և ավագ բուժաշխատողը 2027 թվականին է անհատական լիցենզիա ստանալու նպատակով հանձնելու կենտրոնացված քննություն` համաձայն ստացած մասնագիտական կրթության:
Հրամանի աղյուսակներում արտացոլված են նաև ՀՀ առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական, հանրային առողջապահական մասնագիտությունների և նեղ մասնագիտությունների ցանկերով սահմանված մասնագիտությունների համապատասխանությունը և համարժեքությունը նոր ցանկերին:
Հրամանի հղումը` https://moh.am/images/legal-1812.pdf
Հավելված 1` https://moh.am/images/legal-1815.pdf
Հավելված 2` https://moh.am/images/legal-1816.pdf