Հարկադիր քարաթափման աշխատանքներ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։55-ից, Կոտայքի մարզի Հրազդան- Հանքավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի հատվածում՝ ավտոճանապարհին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից իրականացվել են մոտ 100 մ երկարության և մոտ 60 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 30 խմ) աշխատանքներ:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ փրկարարները հեռացրել են ճանապարհին թափված քարերը։
Աշխատանքներին օժանդակել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկային ծառայության ծառայողները։