Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել է
Հուլիսի 4-ին Երևանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող գնացքի մասնակցությամբ հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել։
Այդ օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Արին Բերդի 1-ին նրբանցքի 5/1 հասցեի մոտակայքում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Նորագավիթի 4 կմ հատվածում, գծերը ստուգող գնացքի վարորդը՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Գևորգ Դ․-ն, հարվածել է գնացքի գծերի վրա հայտնված խոշոր եղջերավոր անասունին՝ կովին։
Տեղում պարզվել է, որ սատկած կովը պատկանում է Երևանի բնակիչ՝ 67-ամյա Արամ Դ․-ին։Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։