շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Արձագանքելով քաղաքացու ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից ձեռնարկվել են վերահսկողական միջոցառումներ «ՍԵՐՈԲ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա): Արդյունքում հաստատվել է, որ կառույցն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերեսներ, գտնվել են ոչ նորոգ վիճակում, առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • Կիսվել: