շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հանրապետության ողջ տարածքում  տեղումները կշարունակվեն նաև այսօր

Հանրապետության ողջ տարածքում տեղումները կշարունակվեն նաև այսօր

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30- 40 սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ը տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

 Հանրապետության տարածքում` 

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 15-16-ն առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Հհ 15.04

Երևան քաղաքում` 

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին ժամանակ առ ժամանակ, 20-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 15.04

  • Կիսվել: