Հանրապետության Հրապարակը կդառնա շատ ավելի տեսարժան վայր․ Փաշինյանի գրառումը
Այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,-նշել է նա: